Իմոն Գիլմոր. Հակամարտությունների կարգավորումը կլինի ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության առաջնահերթություններից![]() 7 դեկտեմբերի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ապագա գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Իմոն Գիլմորը Լիտվայում ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստի ավարտին ներկայացրել է կազմակերպությունում Իռլանդիայի նախագահության հիմնական առաջնահերթությունները, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից: Ըստ նրա, առաջին գերակայությունը կլինի հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման պոտենցիալի հզորացումը: Գիլմորը հավելել է, որ Իռլանդիան նման հակամարտությունների լուծման մեծ փորձ ունի, որը մտադիր է կիրառել: Նա նաև հավելել է, որ 2012թ. ապրիլին մտադիր է Դուբլինում գումարել ԵԱՀԿ անդամ երկրների խորհրդակցություն, որտեղ իռլանդական կողմը իր փորձը կկիսի հակամարտությունների կարգավորման ու հետհակամարտային խնդիրների լուծման ոլորտում: Որպես երկրորդ գերակայություն Իմոն Գիլմորը նշել է պայքարը կոռուպցիայի դեմ և կառավարման կանոնակարգումը, երրորդը՝ խոսքի ազատության ապահովումն ու ԶԼՄ-ների ազատության ապահովումն է, այդ թվում էլեկտրոնային: Ավելի մանրամասն Իռլանդիայի նախագահության առաջնայնությունները Գիլմորը կներկայացնի հունվարի 12-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում, որտեղ նախագահությունը կազմակերպությունում Լիտվայից կանցնի Իռլանդիային: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |