Հայաստանում որակավորման վկայական ունի 489 հաշվապահ 7 դեկտեմբերի 2011 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 1-ին և 2-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքների համաձայն, դեկտեմբերի 1-ին հրավիրված 23 դիմորդներից քննությանը մասնակցել են 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 10-ին: Իսկ որակավորման երկրորդ` դեկտեմբերի 2-ին անցկացված քննության արդյունքներով 14 դիմորդներից որակավորվել են 4-ը: Ընդհանուր առմամբ, 2011 թվականի ընթացքում անցկացված 19 քննության արդյունքներով 152 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Հայաստանի Հանրապետությունում 2011թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ որակավորման վկայական ունի 489 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |