ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորածինների խնամքի արդիական սարքավորումներ է տրամադրել Գյումրու Ավստրիական հիվանդանոցին![]() 7 դեկտեմբերի 2011 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ BirthLink ՀԿ-ի հետ համատեղ` նորածինների խնամքի բարելավմանն ուղղված ծրագիրը շարունակվում է: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այցելել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Հիվանդանոցին տրամադրվել է ինտենսիվ թերապիայի ինկուբատոր, CPAP համակարգ և այլ տեխնիկական սարքավորումներ՝ հիվանդ նորածինների խնամքն արդիական սարքավորումներով ապահովելու համար: Այդ սարքավորումներն օգնում են պահպանել երեխայի մարմնի ջերմաստիճանը և կայունացնել նրա վիճակը` մինչև տարածաշրջանային կենտրոն կամ Երևան տեղափոխելը: Երեխաներին անհապաղ և պատշաճ խնամք ցուցաբերելու դեպքում, կրճատվում է բժշկական հետագա միջամտության հավանականությունը: «Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում մանկական մահացության մակարդակն ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Մենք չէինք կարող ուղղակի դիտորդի դերում լինել և սկսեցինք համագործակցել BirthLink ՀԿ-ի հետ: Այսօր արդեն, մասնագետներն արձանագրում են դրական միտում. Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշն էականորեն կրճատվել է»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: Շիրակի մարզի 7 ծննդատներում ամեն տարի գրանցվում է շուրջ 40000 ծնունդ: Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցը նորածիններ է ընդունում ողջ տարածաշրջանից: Երկար ճանապարհ մինչև Երևան հասնելու փոխարեն ավելի նպատակահարմար է մանուկներին տեղափոխել մարզային հիվանդանոց: Այս առումով կարևոր է հիվանդանոցն անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ապահովելը: Սկսած 2010թ.-ից, համատեղ նախագծի շրջանակներում` ՎիվաՍել-ՄՏՍ-ը և BirthLink ՀԿ, աջակցում են Շիրակի մարզի հիվանդանոցներին: Ավստրիական մանկական հիվանդանոցին 2010թ.-ին ևս տրամադրվել է նորածինների խնամքի համար անհրաժեշտ բուժտեխնիկա։ Հայաստանում 2009թ.-ին CPAP համակարգի ներդրումը էական ազդեցություն ունեցավ վաղաժամ ծնված մանուկների կյանքը փրկելու գործում: Վաղաժամ ծնված մանուկների բուժման այս ձևը վերջին տասնհինգ տարիների ընթացքում լայնորեն կիրառվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում: Այս նախաձեռնության շնորհիվ, Հայաստանում ծնված երեխաները ևս ստանում են անհրաժեշտ աջակցություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |