ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում այսօր կկայանա ՌԴ անվտանգության դաշնային ծառայության եւ Հայաստանի ազգային անվտագության ծառայության պատվիրակությունների խորհրդակցությունը: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» տեղեկատվական գործակալությունը, կողմերը կքննարկեն հարցեր, որոնք առնչվում են «միջազգային ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման դեմ պայքարում համագործակցության կատարելագործմանը, Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը»: Բացի այդ, պատվիրակությունները կշոշափեն կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր: Խորհրդակցության շրջանակներում նախատեսվում է ստորագրել Ռուսաստանի եւ Հայաստանի հատուկ ծառայությունների միջեւ փոխգործակցության եւ համագործակցության մասին համաձայնագրին կից չորս արձանագրություն: Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ԱԴԾ տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը, Հայաստանի պատվիրակությունը` ԱԱԾ տնօրեն Կառլոս Պետրոսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---