Իսրայել. Ռուսական զենքի առաքումը Սիրիա ոչ մի լավ բանի չի հանգեցնի 8 դեկտեմբերի 2011 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳ նախարար, փոխվարչապետ Ավիգդոր Լիբերմանը անհանգստություն է արտահայտել Սիրիա ժամանակակից ռուսական զենքի առաքման կապակցությամբ, փոխանցում է Ինտերֆաքսը: «Ժամանակակից զենքի առաքումը Սիրիա, հատկապես այսօր, երկրում անկայունության և ձգձգված ճգնաժամի պայմաններում, կարող է հանգեցնել շատ բացասական հետևանքների: Հուսով ենք, որ մեր նկատողությունները ռուսական կողմը նկատի կունենա և՛ այս հարցի, և՛ մի շարք այլ հարցերի վերաբերյալ՝ ներառյալ Իրանը»,- հայտարարել է նա: Դեկտեմբերի մեկին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել «Յախոնտ» թևավոր հրթիռներով «Բաստիոն» ափամերձ համալիրը ՝ համաձայն 2007թ կնքված պայմանագրի: Մինչ Արևմտյան երկրները պատժամիջոցներ են ընդունում Իրանի միջուկային ծրագրի դեմ, Ռուսաստանը կարծում է, որ այս ծրագրից բոլոր հարցերը թոթափելու միակ ճանապարհը Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների վերականգնման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |