Միշել Պլատինի. Ես վստահ եմ, որ Եվրոպայի 2012թ. առաջնությունը հիանալի կանցնի![]() 9 դեկտեմբերի 2011 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով այս տարի Գործադիր կոմիտեի վերջին նիստում` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնել է, որ Լեհաստանում և Ուկրաինայում EURO-2012-ի կազմակերպման ամենաբարդ խնդիրը լուծվել է: «Ես վստահ եմ, որ դա հիանալի առաջնություն է լինելու: Ոչ միայն ֆուտբոլային տեսակետից, այլև Լեհաստանի և Ուկրաինայի մթնոլորտի ու հյուրընկալության շնորհիվ»,- ասել է Պլատինին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Այս շաբաթ ՈՒԵՖԱ-ի նախագահը ուշադրությամբ հետևում էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ամփոփիչ հանդիպումներին` ընդգծելով, որ անկախ թիմերի դասից և ուժից հանդիպումների ելքը որոշվում է անմիջականորեն ֆուտբոլային դաշտում: «Ներկայիս խաղարկությունը մեզ բազմաթիվ անակնկալներ մատուցեց, և ես միշտ կհարգեմ այն թիմերին, որոնց անկախ ամեն ինչից հաջողվեց հաղթահարել խմբային փուլի արգելքը: Ներկայիս սեզոնում նրանցից փլեյ-օֆֆի մասնակիցներն են ԱՊՈԵԼ-ն ու «Բազելը»,- նշել է ՈՒԵՖԱ-ի նախագահը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |