Կոալիցիոն կուսակցությունները հերքում են առաջիկա ընտրությունների միասնական ցուցակի քննարկումների մասին լուրերը![]() 9 դեկտեմբերի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Գալուստ Սահակյանը հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում կոալիցիոն կուսակցությունների միասնական ցուցակի վերաբերյալ ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև քննարկումների մասին ;ուրերը: «Մի' հավատացեք մամուլին»,- հայտարարել է Սահակյանը: «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր հերթին ԶԼՄ-ներում այդ հրապարակումները բնութագրել է որպես «երկարաժամկետ բամբասանք»: Նրա խոսքով` կոալիցիոն կուսակցություններում ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ որևէ քննարկում դեռ չի եղել, և յուրաքանչյուր կուսակցություն առայժմ պատրաստվում է մասնակցել դրանց առանձին ցուցակով: Բիշարյանը նշել է, որ միասնական ցուցակ կձևավորվի այն դեպքում, եթե դա պահանջող շատ կարևոր պատճառներ հայտնվեն: Ընդ որում, նման պատճառների օրինակ բերելու լրագրողների խնդրանքը Բիշարյանը մերժել է:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |