Ամերիաբանկն ընդլայնել է իր «Կոմիտաս» բաժանմունքի հնարավորությունները![]() 9 դեկտեմբերի 2011 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը կգործի նոր հասցեում՝ Կոմիտասի պողոտա, 12շենք, հ. 102 տարածքում, նախկին Կոմիտաս 58-ի փոխարեն: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, նախկին մասնաճյուղը չէր համապատասխանում հաստատված կորպորատիվ պահանջներին, ինչպես տարածքով, այնպես էլ հագեցվածությամբ, ոճով ու դիզայնով: «Նոր մասնաճյուղը թույլ կտա ընդլայնել վարկավորման ծառայությունները, համալրել սպասարկող անձնակազմը, տրամադրել ավանդային խցիկների ծառայություն, ինչպես նաև բոլոր այն ծառայությունները, որոնք տրամադրվում են գլխամասային մասնաճյուղում»,-հավելել է նա: Անդրադառնալով Ամերիաբանկի մասնաճյուղերի ցանցի ընդլայնմանը՝ բանկի ղեկավարը հայտնել է, որ 2012թ. նախատեսվում է բացել ևս 2-ը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղ արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները՝ բացումը նախատեսվում է մարտին, ինչպես նաև Գյումրիում: «Կոմիտաս» մասնաճյուղն ունի զարգացման եռամյա ռազմավարություն, որը ներկայացվել է ԿԲ: Այդ առնչությամբ մանրածախ բանկինգի գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանը հավելել է, որ բանկի մասնաճյուղերը շեշտը դնելու են մանրածախ բիզնեսի զարգացման վրա, այդ թվում նաև «Կոմիտաս» մասնաճյուղը: «Մանրածախի ավելացման գլխավոր խթաններից մեկը հաճախորդների պահանջներին համապատասխանող մասնաճյուղերի արդիական ցանցի առկայությունն է»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |