Ամերիաբանկը մտադիր է 2012թ մանրածախ գործարարության բաժինը հասցնել 30 տոկոսի![]() 9 դեկտեմբերի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մտադիր է դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելը՝ 2012թ մանրածախ գործարարության բանժի մեծացման հաշվին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է մանրածախ բանկինգի տնօրեն Վազրիկ Սեկոյանը: Նրա խոսքով, «Ամերիաբանկ» ՓԲԸ ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախի բաժինը, այսօրվա դրությամբ կազմում է 15%: «Հաջորդ տարի, ըստ բիզնես պլանի, մենք ծրագրում ենք այն հասցնել 25-30%»,- հայտարարել է նա: Դեկտեմբերի 9 Երևանում կայացել է «Ամերիաբանկ» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղի նոր գրասենյակի պաշտոնական բացումը, որն այսուհետև գործելու է Կոմիտասի պ. 12 հասցեում, նախկին Կոմիտաս 58-ի փոխարեն: Բանկի ներկայացուցչի խոսքով, «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ գործարարության վարկայն պորտֆելը այժմ կազմում է 18 մլրդ դրամ: Նոր «Կոմիտաս» մասնաճյուղի գրասենյակում այդ ցուցանիշը 150 մլն դրամ է, մենք ծրագրում ենք տարվա ընթացքում վարկային ներդրումները հասցնել 1 մլրդ դրամի»,- հավելել է Վազրիկ Սեկոյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |