Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Չարլզ Լոնսդեյլի ավանդը հայ-բրիտանական հարաբերությունների խորացման գործում![]() 9 դեկտեմբերի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը երկրում: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ավանդը հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ այս ընթացքում մեր երկրում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել տարբեր ուղղություններում: «Համոզված եմ, որ առաջիկայում ևս կտեսնեմ Ձեր երկրի առաջընթացը: Մեծ Բրիտանիան մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ »,- ասել է Չարլս Լոնսդեյլը: Նա տեղեկացրել է, որ մի քանի բրիտանական ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում ընթացող բարեփոխումներին և այլ հարցերի: Վարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին` իր հետագա գործունեության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |