Միշել Սուլեյման. Ղարաբաղյան հարցը պետք է հանգուցալուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա![]() 9 դեկտեմբերի 2011 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցը պետք է հանգուցալուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ Լիբանանի դիրքորոշման մասին հարցին՝ Սուլեյմանը նշել է.«Լիբանանի դիրքորոշումն անփոփոխ է: Ադրբեջանը փորձեց այս հարցը քննարկման դնել Իսլամական կոնֆերանսի երկրների նիստում, սակայն, մենք միշտ դեմ ենք եղել նման կազմակերպություններում Հայաստանին դատապարտող որոշումների կայացմանը»: Ըստ Լիբանանի նախագահի, ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչպես նաև գերտերությունները պետք է բոլոր ջանքերը գործադրեն աշխարհում խաղաղության հաստատման համար: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցի շրջանակներում Սուլեյմանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կհանդիպի նաև օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այցի շրջանակներում արդեն իսկ ստորագրվել է 7 համաձայնագիր 7 ոլորտներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |