Սերժ Սարգսյան. Հակահայկական քարոզչության ահագնացումը չի կարող անհետևանք մնալ![]() 9 դեկտեմբերի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է ներկայացնել ղարաբաղյան հակամարտությունը որպես կրոնական հակամարտություն, սակայն, այդ քարոզչությունը անհեթեթ է նրանց համար, ով գիտի հակամարտության պատմությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ճեպազրույցում: «Միևնույն ժամանակ, անիրազեկ մարդկանց պարագայում ադրբեջանական քարոզչությունը կարող է չափազանց վտանգավոր լինել»,-ասել է նախագահը: Նախագահը նաև հայտարարել է, որ նման հակահայկական քարոզչության ահագնացումը չի կարող անհետևանք մնալ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցի շրջանակներում Սուլեյմանը կհանդիպի նաև օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այցի շրջանակներում արդեն իսկ ստորագրվել է 7 համաձայնագիր տարբեր ոլորտներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |