Իսրայելն ու Ռուսաստանը լուրջ տարաձայնություններ ունեն Իրանի ու Սիրիայի հարցում![]() 9 դեկտեմբերի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն ու Ռուսաստանը լուրջ տարաձայնություններ ունեն Իրանի ու Սիրիայի հարցում, ուրբաթ օրը հայտարարել է լրագրողներին Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը: «Մենք հասկանում ենք միմյանց դիրքորոշումները, սակայն, հասկանում ենք նաև, որ այդ դիրքորոշումները տարբեր են»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Լիբերմանը նշել է նաև, որ քննարկել է այդ տարաձայնությունները ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպումներում: Լիբերմանը նշել է նաև, որ առաջիկայում Իսրայել կայցելի ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Բոգդանովը: «Մենք հուսով ենք, որ ավելի մեծ համաձայնության կհասնենք Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-ասել է Ավիգդոր Լիբերմանը: Ավիգդոր Լիբերմանը Ռուսաստան է ժամանել առևտրատնտեսական համագործակցության ռուս-իսրայելյան խառը հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |