Ասիական զարգացման բանկը Արդշինինվեստբանկին 15 մլն դոլար կհատկացնի ՓՄՁ վարկավորման համար![]() 9 դեկտեմբերի 2011 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկը ներգրավել է հերթական նպատակային վարկը, որի միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Վարկի ներգրավման նպատակով երեկ Արդշինինվեստբանկի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Նշենք, որ կողմերի միջև, 2011թ. մարտին նույնպես ստորագրվել էր պայմանագիր Առևտրի ֆինանսավորման վերաբերյալ՚: Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Արդշինինվեստբանկը» կարևորում է Ասիական զարգացման բանկի հետ փոխգործակցության ընդլայնումը: Միաժամանակ, Բանկի համար ռազմավարական առաջնահերթություն է հանդիսանում համագործակցության զարգացումը փոքր և միջին բիզնեսի հետ, որի սպասարկման և վարկավորման գործում ընդգրկված է Բանկի լայն մասնաճյուղային ցանցը: Այս և մյուս ներգրավված ֆինանսական միջոցները հնարավորություն կտան այդ նպատակային խմբին առաջարկել վարկավորման առավել գրավիչ պայմաններ՚: Այս վարկային պայմանագրի շրջանակներում հատուկ ուշադրության են արժանանալու կանանց կողմից ստեղծված և ղեկավարվող ձեռնարկությունների ծրագրերը, որոնց ֆինանսավորումը հնարավորություն կտա նվազեցնել գենդերային խտրականութունը և ստեղծել հավասար մրցակցային պայմաններ տնտեսվարող կանանց համար: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ashib.am կայք, զանգահարել ԱԶԲ-ն (Ասիական Զարգացման Բանկ) հիմնադրվել 1966թ.-ին Մանիլայում և ունի 67 անդամ երկիր, որից 48-ը տարածաշրջանում: ԱԶԲ-ի հիմնական առաքելությունն է Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական աճի խթանման միջոցով աղքատության կրճատումը, շրջակա միջավայրի և տարածաշրջանային ամբողջականության հաստատումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |