Լիբանանում պայթյունի արդյունքում հինգ խաղաղապահ է տուժել 9 դեկտեմբերի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հարավային Լիբանանում ճանապարհամերձ ռումբի պայթյունի արդյունքում այդ շրջանում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևող հինգ ֆրանսիական խաղաղապահ է տուժել, հաղորդում է Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել Բուրջ ալ-Շիմալի գյուղի մոտ` Տիր քաղաքի մերձակայքում. զրահապատ մեքենան, որով ընթանում էր ֆրանսիական պահակախումբը, ճանապարհից դուրս է նետվել պայթյունով, որը մեկ մետր խորությամբ փոս է առաջացրել: Ահաբեկչությունից կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել խաղաղապահների գործընկերները, ինչպես նաև շտապ օգնության մեքենաներ, որոնցով վիրավորներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Բժիշկների հաղորդմամբ, ֆրանսիացիներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մնացածների կյանքին ոչինչ չի սպառնում: Ոչ ոք չի ստանձնել հարձակման համար պատասխանատվությունը: Լիբանանյան իշխանությունները ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմից մասնագետների հետ համատեղ արդեն սկսել են կատարվածի հետաքննությունը, հաղորդում է lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |