Լևոն Ջուլֆալակյան. 2012թ. շատ լուրջ և պատասխանատու կլինի հունահռոմեական ոճի ըմբիշների համար![]() 9 դեկտեմբերի 2011 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշել է, որ իր սաները տարին կավարտեն հավաքով, որը կանցնի դեկտեմբերի 11-25-ը Ծաղկաձորում: «Հիմնականում կանցկացնենք ընդհանուր և ֆիզիկական նախապատրաստում: 2012թ. շատ լուրջ և պատասխանատու կլինի հունահռոմեական ոճի ըմբիշների համար: Հանդես կգանք առաջին երեք մրցաշարերում: Առաջինը կանցնի Բուլղարիայում, Օլիմպիադային կմասնակցեն առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնողները: Հաջորդ մրցաշարը տեղի կունենա ապրիլի 25-ին Չինաստանում, վարկանիշ կստանան 1-3 տեղերը զբաղեցրած մարզիկները, վերջին մրցաշարը կլինի Ֆինլանդիայում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ջուլֆալակյանը: Հավաքականը ևս մի քանի հավաք կանցկացնի 2012թ. և կմասնակցի մի շարք մրցաշարերի: «Կմասնակցենք Բուլղարիայի մրցաշարին փետրվարի 3-5-ը, մարտի վերջին Իրանում կայանալիք մրցաշարին: Մարտի 6-11-ը Սերբիայում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը. այնտեղ մենք կաշխատենք լավ կազմով հանդես գալ»: Աշխարհի վերջին առաջնությունում Հայաստանի հավաքականից վարկանիշային արդյունք ցույց տվեց միայն Արսեն Ջուլֆալակյանը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Ըստ մարզչի, նրանք Բուլղարիա կմեկնեն մեծ կազմով, յուրաքանչյուր քաշային կարգում կունենանք 2-3 ըմբիշ: «Իրականում, մեկ մարզիկի համար շատ բարդ կլինի մասնակցել բոլոր մրցաշարերին: Մենք առաջին իսկ մրցաշարից կպայքարենք օլիմպիական ուղեգրերի համար»,-ասել է Ջուլֆալակյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |