Սպառողների ազգային ասոցիացիան ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհել է «Սպասարկման լավագույն որակ» մրցանակը![]() 9 դեկտեմբերի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից պարգևատրվել է «Սպասարկման լավագույն մշակույթ» մրցանակով և արժանացել պատվոգրի «Կապի և հեռահաղորդակցության ոլորտում ձեռք բերած հաջողությունների, մշտապես որակյալ սպասարկում կազմակերպելու և սպառողների վստահությունն անվերապահորեն վայելելու, սպառողական շուկայում կայուն տեղ զբաղեցնելու համար»: Մրցանակաբաշխությունը կայացել է Հայաստանում սպառողական շարժման 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողության շրջանակներում: Սպառողների ազգային ասոցիացիայի հիմնական առաքելությունն է` պաշտպանել սպառողների իրավունքները տնտեսության բոլոր ոլորտներում, բարձրացնել սպառողների գիտակցությունը, կրթել նրանց` հնարավորություն ընձեռելով ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանելու սեփական շահերն ապրանքների ու ծառայությունների շուկայում, պայքարել ազգաբնակչության առողջության պահպանման և առողջ սերնդի ձևավորման համար: Պարգևատրված ընկերությունները որոշվել են անկախ փորձագետների խմբի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի պատվավոր անդամների կողմից` մարքեթինգային և մոնիտորինգային երկարաժամկետ ուսումնասիրությունների հիման վրա: Վեց տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է գործարկել սպասարկման կենտրոնների ընդգրկուն ցանց` ամբողջ հանրապետության տարածքում: Ընկերության ցանցային ծածկույթը հնարավորություն է ընձեռում սպասարկել ավելի քան 2.5 միլիոն բաժանորդի: Հիմնադրման առաջին օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվել է հիմնարար արժեքներով, որոնց մեջ կարևոր տեղ է զբաղեցնում իր բաժանորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |