Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել ԱՄՆ 9 դեկտեմբերի 2011 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Իրանը բողոք է հայտնել ամերիկյան անօդաչու հետախույզ ինքնաթիռն իր օդային տարածքը խախտելու վերաբերյալ, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Իրանական ԶԼՄ-ների տվալներով, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Հազեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Գերագույն ասամբլեա ուղղված իր նամակում կոչ է արել այս միջազգային կազմակերպության ղեկավարությանը քննադատել ԱՄՆ-ի «վտանգավոր և անօրինական գործողությունները»: Հազեին ընդգծել է, որ անհրաժեծտ է ձեռնարկել բոլոր ջանքերը, որպեսզի կանխվեն բռնության նոր գործողությունները: ՆԱՏՕ-ի զորքերի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Իրանում անհայտացած անօդաչու սարքը կարող էր զրկվել կառավարումից Աֆղանստանի արևմուտքում իրականցված օպերացիայի արդյունքում: Իրանում պնդում են լրտեսության տեսակետը: Հինգշաբթի առաջին անգամ ցուցադրվել են ինքնաթիռի կադրերը: Պարսիկ զինվորականները նշում են, որ այն գրեթե չի տուժել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |