Եվրահանձնաժողով. Բոլորը բացի Բրիտանիայից կմիանան ԵՄ նոր բյուջեին![]() 9 դեկտեմբերի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության բոլոր երկրները, բացի Մեծ Բրիտանիայից, համաձայնվում են միանալ բյուջետային միությանը, որի ստեղծումն առաջարկվել Է Բրյուսելում կայացած գագաթնաժողովում: Այդ մասին հաղորդվել է Եվրահանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրությունում: Բրիտանիայի ելքով, կառավարությունների հաստատումից հետո, միությանը կմիանան Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան և Շվեդիան, գրում է gazeta.ru-ն: Միության մասնակից-երկրների նկատմամբ հիմնական պահանջը կլինի պետությունների ֆինանսական կարգապաության վերաբերյալ եվրոպական պահանջների խստացումը: Խախտողներն ինքնաբերաբար կհեռացվեն եվրոգոտուց: Եվրոյի գոտու երկրները մինչև 2012թ մարտը տնտեսական և ֆինանսական քաղաքականությունում կմշակեն նոր հիմնարար համաձայնություն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Եվրոգոտու երկրները գագաթնաժողովում որոշում են կայացրել ստեղծելու բյուջետա-հարկային միություն: ԵՄ երկրների առաջնորդները կարողացան համաձայնության գալ այսօր առավոտյան՝ 10 ժամվա անդադար բանակցություններից հետո: Արդյունքում եվրոգոտու 17 պետություններ լրացրել են 1992թ մաաստրիխտյան համաձայնության դրամական միությունը բյուջետա-հարկային միությամբ: Սակայան ԵՄ գագաթնաժողովում չհաջողվեց հասնել իր գլխավոր նպատակներից մեկին՝ ԵՄ լիսաբոնյան հիմնարար համաձայնությունում տվյալ բարեփոխման ամրագրմանը: Պատճառը Մեծ Բրիտանիայի հատուկ դիրքն էր, որը հանգեցրեց ԵՄ ներսում տհաճ պառակտումների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |