Սերժ Սարգսյան. Հայ և լիբանանցի ազգերն ավելին են քան պարզապես բարեկամները![]() 9 դեկտեմբերի 2011 - 21:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծել է երկու երկրմերի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը, բազմաբովանդակ շփումներն ու բազմաոլորտ համագործակցությունը, ինչը դրսևորվում է ինչպես պետական, այնպես էլ ժողովրդական մակարդակներում: Երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև նմանատիպ հարաբերությունների պահպանման և շարունակական զարգացման գործում մշտապես հուսալի կամուրջի դեր է կատարում լիբանանահայ համայնքը: «Հայ-լիբանանյան կապերն ու հարաբերություններն ունեն կայուն և խորը հենասյուներ, քանի որ բոլոր մակարդակներում էլ միշտ եղել են բարեկամական և ջերմ: Տարբեր առիթներով բազմիցս հնչել է այն միտքը, որ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ. մեր ժողովուրդների շփումը դարերի ընթացքում եղել է եղբայրական»,- ասել է Սերժ Սարգսյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |