Underwood բրիտանական խումբը կդառնա 2012թ. Օլիմպիադայի բացման արարողության երաժշտական պրոդյուսերը![]() 10 դեկտեմբերի 2011 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Underwood բրիտանական խումբը կդառնա 2012թ. Օլիմպիադայի բացման արարողության երաժշտական պրոդյուսերը: «Մեզ համար դա մեծ պատիվ է: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում աշխատանքին , քանի որ նման երկրորդ շանս չի լինի»,-երաժիշտների խոսքերն է հաղորդում km.ru-ն: Հայտնի խումբը կաշխատի հոլիվուդյան ռեժիսոր Դենի Բոյլի հետ, որը ողջ արարողության բեմադրիչն է: Underwood-ն արդեն աշխատել է Բոյլի հետ «Ֆրանկենշտեյն» մյուզիքլի վրա: «Նրանց հետ աշխատանքը գրավում է նաև նրանց բազմազան երաժշտական ճաշակի առումով, որի լավագույն վկայությունն է մեր աշխատանքը «Ֆրանկենշտեյնի» վրա»,-հայտարարել է Բոյլը: 2012թ. Օլիմպիական խաղերի բացման արարողություը տեղի կունենա հուլիսի 28-ին: Մրցումների համար գլխավոր երգը կգրեն Elbow հինդի ռոքերները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |