Երևանում կայացավ «Մարդու իրավունքների EXPO 2011»![]() 10 դեկտեմբերի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Օմբուդսմենը կազմակերպել էր «Մարդու իրավունքների EXPO 2011»: Ինչպես միջոցառման ընթացքում հայտնեց Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, այդ միջոցառումը տարբերվում է այլ EXPO-ներից հատկապես նրանով, որ այստեղ կցուցադրվեն ոչ թե հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայ հասարակության դժվարությունները, ձախողումները, ցավերն ու սուր խնդիրները: Ամփոփելով 2011 թվականի արդյունքները` Անդրեասյանը ներկայացրեց որոշ բացասական և դրական զարգացումներ Մարդու իրավունքների պաշտպանի փորձառությունից: Այդ համատեքստում նա հաղորդեց, որ 2011 թվականի իր ամենամեծ հիասթափությունն այն էր, որ aրդարադատության նախարարն իր համերաշխությունը հայտնեց դատական իշխանության համապատասխան մարմնի հետ և Անդրեասյանը վերջնական մերժում ստացավ բոլոր երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով: Նրա խոսքով` մարդու իրավունքների պաշտպանության ամենասուր և ամենահամակարգային խնդիրը արդար դատաքննության պակասն է: Կարեն Անդրեասյանը հաղորդեց նաև, որ 2011 թվականին Օմբուդսմենի գրասենյակ ուղղված հիմնավոր բողոքներն ամենից շատը վերաբերել են անձանց ընտանեկան նպաստի իրավունքից զրկելուն և կենսաթոշակները սխալ հաշվարկելուն:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |