Օրհան Փամուկը հայուհո՞ւ է սիրահարված

Օրհան Փամուկը հայուհո՞ւ է սիրահարված

PanARMENIAN.Net - Հայտնի թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին նկատել են Նյու-Յորքում հայտնի ստամբուլյան հայազգի նկարչուհի Քարոլին Ֆիշեքչիի հետ զբոսնելիս, գրում է թուրքական Sabah-ը: Վերադառնալով Ստամբուլ` Ֆիշեքչին, պատասխանելով Փամուկի հետ հարաբերությունների վերաբերյալ լրագրողների հարցերին, նշել է. «Ի՞նչ ասեմ ձեզ: Ինչ ցույց են տալիս լուսանկարները, այդ էլ կա: Ես վաղուց եմ ծանոթ Օրհան Փամուկի հետ»:

32-ամյա Քարոլին Ֆիշեքչին ավարտել է Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկի` «Միմար Սինանի» գեղանկարչության բաժինը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---