«Տղամարդկային կանացի խաղ» ֆիլմը բացեց Ռուսական կինոյի շաբաթը![]() 10 դեկտեմբերի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 10-ին Մոսկվայի տանը բացվեց Ռուսական կինոյի շաբաթը Հայաստանում: Շաբաթը բացեց Մ. Մախանկոյի «Տղամարդկային կանացի խաղ» ֆիլմը: Այն պատմում է մի ֆիրմայի մասին, որի կին աշխատակիցները ֆուտբոլի թիմ են կազմում, որպեսզի նոր մարզադաշտի տենդեր հաղթեն: Ֆիլմի ռեժիսորը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ չի ճանաչում հայ կինոսիրողներին և չի կարող ասել, թե ինչ ընդունելության այն կարժանանա: Նրա խոսքով ֆիլմը պատմում է ֆուտբոլի մասին, սակայն առանցքում, այնուամենայնիվ սերն է: «Ամուրյան աշուն» ռուսական կինոյի և թատրոնի բաց փառատոնի ղեկավար Սերգեյ Նովոժիլովը նշեց, որ շաբաթվա համար բերվել են այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն չեն, սակայն իրենց բովանդակությամբ լուսավոր են և բարի: Շաբաթը կազմակերպել է ՌԴ մշակույթի նախարարությունը «Ֆեսթ-Սինեմա» ընկերության հետ: Ռուսական կինոյի շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են 5 ֆիլմեր: Դրանք են Ե. Սոկոլովի «Կայսրության աստղը», Ի. Չերնիցկու «Յունկերները», Դ. Պովոլոցկու և Մ. Դրուգոյի «Իմ հայր Բարիշնիկովը» և Ի. Կոպիլովի «Չեմ ասի» ֆիլմերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |