Երևանի կոնյակի գործարանում Լիբանանի նախագահի պատվին անվանական տակառով կոնյակի սպիրտ կհնացվի![]() 10 դեկտեմբերի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի` պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամաս, որտեղ ծանոթացավ հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին: Նախագահը կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում: Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամասի նախագահական անցուղին համալրվեց Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի անվանական տակառով: Միշել Սուլեյմանը Երևանի կոնյակի գործարան այցելած 23-րդ նախագահն է, որի պատվին այստեղ կոնյակի սպիրտ է հնացվում: Երևանի կոնյակի գործարանի տնօրինությունը պարոն Սուլեյմանին նվիրեց նաև հատուկ պատրաստված Արարատ կոնյակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |