Իրան. Եվրամիությունը նավթի արտահանման վերաբերյալ պատժամիջոցներ չի ընդունի

PanARMENIAN.Net - Եվրամիությունը “հաստատ'' չի ընդունի պատժամիջոցներ, որոնք վերաբերում են իրանական նավթի արտահանմանը, քանի որ դա բացասաբար կազդի նավթի համաշխարհային շուկայի վրա, հայտարարել է Իրանի Նավթի նախարար Ռուստամ Քասեմին, փոխանցում է Ռոյտերս գործակալությունը:

“Իրանի քաղաքականությունը դեպի Եվրոպա նավթի անխափան հասցման ապահովումն է: Իրանը հանդիսանում է խոշորագույն մատակարար, և մեր արտահանման վերաբերյալ ցանկացած պատժամիջոց, անկասկած, վնաս կհասցնի համաշխարհային շուկային”,- Թեհրանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է նախարարը:

ԵՄ երկրների առաջնորդներն ուրբաթ կոչ են արել հունվարի վերջին Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ ընդունել, որպեսզի, միջուկային ծրագրի հետ կապված, մեծացվի Թեհրանի վրա ճնշումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---