Իսրայելի` Գազայի վրա հարձակման արդյունքում վիրավորվել է երեխա

PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմա-օդային ուժերը այսօր առավոտյան գրոհել են Գազայի հատվածի վրա, փոխանցում է Associated Press: Պաղեստինցի բժիշկների տվյալներով, վիրավորվել են երկու խաղաղ բնակիչ` տղամարդ և նրա 12-ամյա աղջիկը:

Համաձայն Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության, ռազմա-օդային ուժերի գրոհն իրականացվել է ի պատասխան Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների հրթիռային հարձակումների: Հարվածի նպատակակետը եղել է արտադրամասը, որտեղ գրոհայինները հրթիռներ են պատրաստել:

Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմա-օդային ուժերի հրթիռն ընկել է պաղեստինցի գրոհայիններից մեկի տան վրա, երբ նա տանը չի եղել: Զենքի բեկորները տարածվել են հարևան շինությունում և վիրավորել այնտեղ բնակվող հորն ու աղջկան:

Իսրայելզի զինվորականները վերջին շաբաթների ընթացքում մի քանի օդային հարձակումներ են իրականացրել ենթադրյալ գրոհայինների և նրանց օբյեկտների վրա` ի պատասխան Պաղեստինի կողմից կրկնվող հրթիռային հրաձգությունների: Իսրայելի ՊՆ տվյալներով`Իսրայելի հարավի ուղղությամբ Պաղեստինի կողմից վերջին երկու օրերի ընթացքում բաց է թողնվել ավելի քան 20 հրթիռ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---