ԱՄՆ նախագահի թեկնածու. Ռուսաստանն Իրանից կստանա ամերիկյան անօդաչուի տեխնոլոգիան

ԱՄՆ նախագահի թեկնածու. Ռուսաստանն Իրանից կստանա ամերիկյան անօդաչուի տեխնոլոգիան

PanARMENIAN.Net - Տեխաս նահանգի նահանգապետ, ԱՄՆ նախագահի թեկնածու Ռիք Փերրին անհանգստություն է արտահայտել, որ Ռուսաստանը և Չինաստանը կստանան ամերիկյան անօդաչու թռչող սարքի տեխնոլոգիան, որը կորել էր Իրանի տարածքում, փոխանցում է ABC հեռուստաընկերությունը:

ԱՄՆ նախագահի` Այովա նահանգում Հանրապետական կուսակցության թեկնածուների բանավեճի ընթացքում, որը ցուցադրվել է АВС հեռուստաալիքով, Ռիք Փերրին քննադատել է գործող նախագահ Բարաք Օբամային, ով իր կարծիքով, ոչինչ չի արել, որպեսզի ինքնաթիռ-հետախույզը արտասահմանցի զինվորականների ձեռքը չընկնի:

“Նախքան Իրանի կողմից մեր անօդաչու սարքի գրավումը, նա` Օբաման, ընտրության երկու հնարավորություն ուներ: Առհասարակ, ես կասեի երեք: Նա ընտրեց ամենավատը: Նա կարող էր վերադարձնել այդ ԱՕԹՍ կամ ոչնչացնել այն: Եվ նա ընտրեց երեք հնարավոր տարբերակներից ամենավատը: Նա բացարձակապես ոչինչ չարեց: Ռուսներն ու չինացիներն այժմ կստանան մեր բարձր տեխնիկական միջոցը: Այս նախագահը խնդիր է”,- ասել է Փերրին:

ԱՄՆ նախագահի թեկնածուի նմանօրինակ հայտարարությունից հետո, դահլիճը, որտեղ անցկացվում էր բանավեճը, շարունակաբար ծափահարում էր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---