Ռուսաստանի ընդդիմությունը նոր հանրահավաք է ծրագրում` ի նշան ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնության12 դեկտեմբերի 2011 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Բոլոտնայա հրապարակում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած և մոտ 25 հազ մարդ հավաքած ցույցի կազմակերպիչները համաձայն չեն Պետդումայի ընտրությունների արդյունքների հետ և ծրագրում են նոր ակցիա անցկացնել դեկտեմբերի 24-ին: Ինչպես հաղորդել են «Լևի ֆրոնտի» մամլո ծառայությունից, կազմակերպիչները պատրաստվում են երկուշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին, երկու հայտագիր ներկայացնել` ՌԴ նախագահի վարչակազմ` Մանեժյան հրապարակում հանրահավաքի անցկացման մասին և Մոսկվայի քաղաքապետարան` Ակադեմիկոս Սախարովի պողոտայում ակցիայի կազմակերպման մասին: Ակցիան հայտագրվել է 30 հազ մարդկանց մասնակցությամբ: Կազմակերպիչները նաև պատրաստ են իշխանությունների հետ քննարկել ակցիայի անցկացման վայրի հարցը: Դեկտեմբերի 10-ին Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցավ Մոսկվայում վերջին 15 տարվա ընթացքում ամենազանգվածային ցույցն ընդդեմ Պետդումայի ընտրությունների արդյունքների կեղծման: Ընդդիմության ներկայացուցիչների տվյալներով, հավաքվածների թիվը հասել է 40 հազարի: Ոստիկանությունը հայտնում է, որ ցուցարարների թիվը չի գերազանցել 25 հազարը, հաղորդում է Ռոսբալտը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |