Հորդանանում հարձակման է ենթարկվել Սիրիայի դեսպանատունը12 դեկտեմբերի 2011 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Հորդանանի մայրաքաղաք Ամանում, որի արդյունքում աշխատակիցները ծեծի են ենթարկվել, կիրակի օրը հայտնել է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով դեսպանատան հայտարարության վրա: Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ անհայտների խումբը ներխուժել է դեսպանատան շենք: Պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկվել: Հարձակման են ենթարկվել դեսպանի տեղակալը, հյուպատոսը, այլ դիվանագետներ ու աշխատակիցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հարձակվողները կրում էին սիրիական ընդդիմության դրոշը: Դեսպանատան ներսում ձերբակալվել է միայն մեկ հարձակվող: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, նա կփոխանցվի Հորդանանի իրավապահ մարմիններին: Եվս 8 մասնակիցների ձերբակալել է Հորդանանի ոստիկանությունը: Հորդանանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանում կատարվածը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |