ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՈՒ 4 դեկտեմբերի 2003 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բաքու են ժամանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ներկայացնող համանախագահները: Ինչպես հաղորդում են Բաքվի աղբյուրները` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, այցի նպատակն է` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության հետ բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման վերաբերյալ խորհրդատվությունների շարունակությունը Ադրբեջանի ղեկավարության հետ: Այցի ընթացքում տեղի կունենան համանախագահների հանդիպումները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ նախօրեին նրանք հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներին Մաասթրիխում` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների համաժողովի շրջանակներում: Նշենք նաեւ, որ Երեւան միջազգային միջնորդները կժամանեն դեկտեմբերի 6-ին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |