ԹԲԻԼԻՍԻԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՈՂՈՊՏՎԵԼ Է ԽՈՇՈՐ ԲԱՆԿ

PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիի կենտրոնում կողոպտվել է Վրացական միավորված բանկի մասնաճյուղը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամլո կենտրոնը, մի քանի զինված ավազակներ դիմակներով ներխուժել են բանկի շենք: Զինաթափելով պահակներին` հանցագործները տարել են խոշոր գումարի դրամ: Կողոպուտի ժամանակ ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը ճշտում է տեղի ունեցածի մանրամասները եւ թալանված միջոցների չափը: Նշենք, որ Թբիլիսիյում երեկ երեկոյան տեղի է ունեցել եւս մեկ միջադեպ: Հեռուստակենտրոնի շենքի մոտ պայթյունի հետեվանքով վնասվել է մոտակայքի առեւտրի տաղավարները, սակայն զոհեր չեն եղել: Մեկ ժամ անց հեռուստատեսություն է զանգահարել անհայտ մեկը եւ հաղորդել, որ մյուս ռումբը գտնվում է անմիջապես հեռուստակենտրոնում: Շենքից շուտափույթ էվակուացվել է աշխատակազմը: Սակայն ուղիղ եթերում շարունակել է աշխատել լրատվական ծրագիրը, որի հյուրը Ռուսաստանի դեսպանն էր: Ռումբը չգտան, սակայն նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն ստիպված եղավ հրաժարվել հեռուսատկենտրոն այցելելուց, ինչին էլ, հետաքննության կարծիքով, ցանականում էին հասնել անհայտ ոճրագործները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---