Ռուսական ոստիկանությունը մասնակի՞ց է հայի սպանությանը12 դեկտեմբերի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Օրենբուրգի շրջանում ոստիկանության 4 աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նրանք կասկածվում են տեղի 34-ամյա բնակչի սպանության մեջ: Վերջինս ծնունդով Հայաստանից է: Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ը՝ հղելով Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը: Զոհվածը գողության մեղադրանքով ձերբակալվել էր Ռուսաստանի ՆԳՆ №2 քաղաքային վարչության քրեական հետախուզության օպերատիվ-հետախուզական բաժնի ոստիկանների կողմից: Մահացածի մարմնի դատաբժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նրա մահը կրում է քրեական բնույթ: Հետաքննության արդյունքում պարզ է դառնում, որ հանցագործությանը մասնակից են եղել ՆԳՆՎ 4 աշխատակիցներ: Ներկայումս կասկածյալները ձերբակալված են, որոշվում է նրանց նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը՝ կալանքի տեսքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |