Իրանը մտադիր է ուսումնասիրել ամերիկյան անօդաչու սարքը՝ սեփականները ստեղծելու նպատակով12 դեկտեմբերի 2011 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է ուսումնասիրել ամերիկյան անօդաչու սարքը, որը դեկտեմբերի սկզբին չեզոքացվեց Իրանի արևելքում՝ սեփականները ստեղծելու նպատակով: Այդ մասին, ինչպես հայտնում է Իրանի Press TV հեռուստաալիքը, հայտարարել է Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին: Ըստ նրա, պարսիկ գիտնականներն ի վիճակի են հետադարձ մշակում կատարել չեզոքացված նմուշի հիման վրա: Ինչպես ասել է Իրանի Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Պարվիզ Սորուրին, նոր իրանական անօդաչու սարքերը գզալիորեն կտարբերվեն ամերիկյան RQ-170 Sentinel նմուշներից: Ինչպես ասել է Սորուրին, ամերիկյան անօդաչու սարքը հաջողվել է շարքից հանել էապես չվնասելով այն՝ վնասելով սարքի կառավարման էլեկտրոնային համակարգը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |