Մոսկվայում ադրբեջանական ավազակախումբ է ձերբակալվել

Մոսկվայում ադրբեջանական ավազակախումբ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզման գլխավոր վարչության աշխատակիցների հատուկ գործողության արդյունքում Մոսկվայում ձերբակալել է ազգային հանցավոր խմբավորման պարագլուխը, որի կազմում էին ադրբեջանցիներ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ կայքին:

Ըստ օպերատիվ տվյալների, ադրբեջանական հանցավոր խմբավորման մասնակիցները մասնագիտացել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների՝ կողոպուտների, ավազակային հարձակումների, մարդկանց առևանգումների կատարման վրա:

Ոճրագործները գործել են հիմնականում ՌԴ Մոսկվայի ու Վլադիմիրի շրջաններում: Ձերբակալվածին ավազակային հարձակում կատարելու մեղադրանք է առաջադրվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---