2012-ին կգերակշռեն ինտերնետ-բանկային ծառայություններին ուղղված կիբերհարձակումները

2012-ին կգերակշռեն ինտերնետ-բանկային ծառայություններին ուղղված կիբերհարձակումները

PanARMENIAN.Net - «Կասպերսկու լաբորատորիայի» մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ լաբորատորիան կատարել է 2011-ի վիճակագրության նախնական հաշվարկներ և նաև որոշ կիբերկանխատեսումներ արել գալիք տարվա համար։«Կասպերսկու լաբորատորիայի» վերլուծաբանները նշել են, որ 2011-ին վերաբերող իրենց կանխատեսումները բավականաչափ ճիշտ են եղել։ 2011-ը եղել է կիբերվտանգներով լի.վտանգված են եղել թե՛ անհատ օգտագործողները, թե՛ կորպորատիվ սեկտորը։ 2011-ին կիբերհանցագործները շարունակել են գումարներ վաստակել անօրինական ավանդական մեթոդներով՝ տրոյան վիրուսները տարածելով բանկային ծրագրերում։ Տարին աչքի է ընկել նաև բազմաքանակ DDoS հարձակումներով։ Նմանատիպ գործունեությամբ աչքի են ընկել Anonymous և LulzSec հաքերային խմբավորումները։

Բջջային սարքերի համար նախագծված վտանգավոր ծրագրերի պատմության մեջ 2011-ը կարելի է համարել ամենահետաքրքիրը և նշանակալիցը, այսպես են կարծում «Կասպերսկու լաբորատորիայի» վերլուծաբանները։ Նրանք նշում են, որ այդ ծրագրերը հիմնականում գրված էին տարվա առաջատար Android օպերացիոն համակարգի համար։

Սակայն տարվա ամենաքննարկվող թեմաներն էին հարձակումները կորպորատիվ մեծ ընկերությունների և կառավարական կայքերի վրա։ Ամենամեծ աղմուկն էին բարձրացրել Sony, Mitsubishi, HBGary ընկերությունների ցանցերի վրա հարձակումները և ԱՄՆ-ի սենատի և ԿՀՎ-ի վրա և իտալական ոստիկանության սերվերներին ուղղված հարձակումները։ Ամենավնասակար և հայտնի ծրագիրը Duqu էր, որի հիմնական առաքելությունն էր Ւրանի ատոմային ծրագրի լրտեսումը։

2012-ի կանխատեսումների մասին խոսելով, «Կասպերսկու լաբորատորիայի»-ն հումորով ասել է, որ աշխարհի վերջը չի գա։ Ըստ լաբորատորիայի վերլուծաբանների, 2012-ին կիբերհանցագործների հարձակումները հիմնականում ուղղված են լինելու ինտերնետ-բանկային ծառայություններին, որոնց արդյունքում մարդիկ կարող են գումարների կորուստ ունենալ։ Նույն կերպ էլ չեն դադարի DDoS հարձակումները, դրանք գնալով կավելանան և կդառնան ավելի հզոր։

Վերլուծաբանների կարծիքով հարձակումների մեծ թիրախ են լինելու նաև կառավարական կառույցները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---