Sotheby’s-ում վաճառվել է 17 դարի հայկական ձեռագիր![]() ![]() PanARMENIAN.Net - Հռչակավոր Sotheby’s աճուրդի տանը օրերս վաճառվել է 17 դարի հայկական ձեռագիր ավետարան: Ինչպես հայտնում է աճուրդի տան կայքը, հնարավոր է, որ այն ստեղծվել է 1671 թ-ին: Գրքի նախնական արժեքը տատանվել է 4.000-6.000 անգլիական ֆունտ ստեռլինգ, վաճառվել է 13.750 ֆունտ ստեռլինգով: Մագաղաթյա ձեռագիրը բաղկացած է 271 էջից, որի վրա գրված է սև թանաքով և «բոլորգիր» կոչված տառատեսակով: Այն հարուստ է բազմաթիվ զարդանախշերով, պարունակում է թռչունների, կենդանիների և մարդկային ֆիգուրներ: Բնական ներկերի հետ օգտագործվել է նաև ոսկի: 25 սմx17.5 սմ չափսի ձեռագրի ստեղծման վայրի, ավետարանչի անվան կամ ծաղկողի մասին կայքը ոչ մի տեղեկություն չի տալիս: Կազմը կարված է կտորից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |