Իսրայելը գաղտնի զորավարժություններ է անցկացրել Հունաստանի հետ

Իսրայելը գաղտնի զորավարժություններ է անցկացրել Հունաստանի հետ

PanARMENIAN.Net - Իսրայելն ու Հունաստանը նոյեմբերին իսրայելյան Օվդա ռազմակայանում համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացրել, որոնց մասնակցել են F-15 և F-16 կործանիչներ, Boeing ինքնաթիռներ, հաղորդում են իսրայելյան լրատվամիջոցները:

Այդ զորավարժությունների անցկացման մասին անհայտ պատճառներով չէր հայտարարվել, չնայած, որ այդ երկրների` Հունաստանում կայացած նախորդ համատեղ զորավարժությունները լայնորեն լուսաբանվել էին:

Վերջերս Իսրայելը հաճախ է իր ռազմական հզորության ամրապնդման նպատակով ռազմական զորավարժություններ իրականացնում ՆԱՏՕ-ից իր գործընկերների հետ, նշում է թերթը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Մոտակա օրերին դարձյալ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար Իսրայել պետք է ժամանեն իտալական ռազմական ինքնաթիռներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---