ԵՐԵՎԱՆՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒԻ ՄՐՑԱՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆ Է

PanARMENIAN.Net - 2003 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ` երեւանյան «Բանանց» թիմի անդամ Արա Հակոբյանը անցնող տարվա արդյունքով Եվրոպայի լավագույն ռմբարկուին հանձնվող` «Ոսկե բուտսեր» մրցանակի գլխավոր հավակնորդն է: Հավաքած միավորների քանակով` 45, նա անվիճելի առաջատար է եվրոպական վարկանիշով, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: «Ոսկե բուտսերի» հավակնորդների թվում է նաեւ ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոն, որը հավաքել է 24 միավոր: Նույնքան միավոր ունեն անգլյացի Ալան Շիրերը եւ ֆրանսիացի Ջիբրիլ Սիսսեն: Լավագույնների հնգյակում կա առաջատար եվրոպական առաջնությունների միայն մեկ ներկայացուցիչ` բրազիլացի Այլթոնը «Վերդերից», որը 26 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը:
 Ուշագրավ
---