ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆ 3 դեկտեմբերի 2003 - 23:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր բելգիական Մոնս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Եվրոպայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար Ջեյմս Ջոնսի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, սա պատմության մեջ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է ՆԱՏՕ-ի Գործողությունների գերագույն հրամանատարության շտաբ: Կողմերը քննարկել են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի 2003 թվականի համագործակցության արդյունքները: Քննարկվել են նաեւ Կոսովոյում խաղաղապահ գործողությանը հայկական ստորաբաժանման մասնակցության հետ կապված հարցեր: Հայ նախարարին ներկայացրել են Բալկաններում եւ Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի գործողությունները: Ս.Սարգսյանը այցելել է նաեւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի համադրման կենտրոնը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |