Արմեն Պողոսյան. Գների ամանորյա աճն այս տարի կկազմի 5-7 տոկոս![]() 13 դեկտեմբերի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանն այս տարի ակնկալում է սպառողական գների ավելի փոքր աճ, նախորդ տարվա համեմատ: «Ես չեմ կարող կանխատեսել գների աճը նախաամանորյա շրջանում: Կարծում եմ, այս տարի նման թռիչքային աճ ու աժիոտաժ չի լինի, ինչպես անցյալ տարի, իսկ գները կաճեն 5-7 տոկոսով»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Մասնագետը դա բացատրել է պետմարմինների, հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների զգոնության ու հսկողության մակարդակի աճով: Անցած տարվա նվաճումների թվում Սպառողների ասոցիացիայի ղեկավարը նշեց ապրանքի մակնշումների ոլորտը, որտեղ խախտումները կրճատվել են՝ հասնելով 35 տոկոսի՝ 2010թ. 60 տոկոսի համեմատ: Նա նաև հայտնեց, որ քաղաքապետարանի հետ համատեղ ասոցիացիան 40 ստուգում է անցկացրել Երևանի երեք վարչական շրջաններում, որոնց արդյունքում 17 տնտեսվարող սուբյեկտներ կտուգանվեն արդեն 2012թ. հունվարի 1-ից ապրանքի մակնշման խախտման համար: Անդրադառնալով 2012թ. աշխատանքներին՝ Արմեն Պողոսյանը նշել է առավել մանրակրկիտ ստուգումների անցկացումը արտադրողների մոտ՝ աշխատանքի տեխնիկական և սանիտարահիգիենիկ պայմանների առումով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |