ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

PanARMENIAN.Net - Հայ պատգամավորները այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեցին «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթի համաձայն, այլընտրանքային ծառայություն կարող են անցնել Հայաստանի այն քաղաքացիները, որոնց կրոնական գաղափարներին հակասում է ծառայությունը բանակում զենքը ձեռքին: Այլընտրանքային ծառայության ժամկետը 3 տարի է (ի տարբերություն երկամյա ժամկետային ծառայության Հայաստանի ԶՈՒ-ում): Հաստատման դեպքում, օրենքը ուժի մեջ կմտնի 2004 թվականի հուլիսից: Նշենք, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի ընդունումը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն է:
 Ուշագրավ
---