ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 3 դեկտեմբերի 2003 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Կոնստանտին Գրիշչենկոն երեկ Մաասթրիխում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների մակարդակը, ղարաբաղյան կարգավորման ընթացքը, ինչպես նաեւ արդիական միջազգային հարցեր: Նախարարները նշել են նաեւ երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացման բարձր դինամիկան, ինչի մասին վկայում է նաեւ ապրանքաշրջանառության աճը: Կողմերը ընդգծել են առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նշանակությունը: Ինչպես հայտնել են «Մեդիամաքս» գործակալությանը Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայությունում, զրուցակիցները նշել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու պետությունների փոխգործակցության բարձր մակարդակը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |