Human Rights Watch.Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իմիտացիա է անում![]() 13 դեկտեմբերի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իմիտացիա է անում: Այդ մասին Obyektiv.tv հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության պատասխանատու Ռեյչել Դեմբերը: «Դա երևում է նաև երկրի զեկույցներից, որոնք ներկայացվում են միջազգային կառույցներին: Ավելին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նորմալ օրենսդիր բազայի շղարշի ետևում, թաքնված է օրենքների անփույթ իրագործում»,- հայտարարել է իրավապաշտպանը: Դեմբերի խոսքով, Ադրբեջանի քաղաքական և դատական իշխանությունները, նրա իրավապահ մարմիններին չեն կարողանա մոլորեցնել միջազգային հանրությանը, քանի որ բոլորն էլ գիտեն, որ երիտասարդ ակտիվիստները ձերբակալված են իրենց հայացքների համար: «Բանտերում դեռևս տասնյակ մարդիկ կան, ովքեր պատժվել են խոսքի և հավաքների ազատության օրինական իրավունքն իրականցնելու փորձի համար»,-ընդգծել է նա: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների մասին, Դեմբերի կարծիքով, խոսում է նաև այն փաստը, որ Եվրոպայի Խորհրդի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆեր Շթրասերը մինչ օրս չի կարողանում անցնել իր պարտականությունների իրականցմանը և Ադրբեջանի վերաբերյալ զեկույց պատրաստել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |