Էլիզաբեթ Թեյլորի ադամանդը վաճառվել է 8,8 մլն դոլարով![]() ![]() PanARMENIAN.Net - Այս տարվա մարտին վախճանված հոլիվուդյան լեգենդար կինոաստղ Էլիզաբեթ Թեյլորի սիրած ադամանդը երեքշաբթի օրը վաճառվել է Նյու Յորքում Christie's աճուրդում ավելի քան 8,8 մլն դոլարով, հայտնում է առևտրի տունը: Այդ մատանին դերասանուհու լեգենդար հավաքածուի թոփ-լոտն էր: Մաքրագույն անգույն ադամանդը ավելի քան 33 կարատ քաշով գնահատվել է փորձագետների կողմից 2,5-3,5 մլն դոլարով, հայտնում է առևտրային տունը: Մատանին Թելորին էր նվիրել ամուսինը՝ Ռիչարդ Բարտոնը: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, մատանին 20-րդ դարի սկզբում պատկանում էր Վերա Կրուպին՝ գերմանացի արդյունաբերող Ալֆրեդ Կրուպի կնոջը, որը ֆաշիստական Գերմանիայի զենքի խոշորագույն մատակարարներից էր: Բարտոնը գնել էր քարը Նյու Յորքի աճուրդում 1968թ. 307 հազար դոլարով և նվիրել է կնոջը Kalizma նավի վրա: Թեյլորի նախընտրած ադամանդը դասվում է այնպիսի եզակի մաքուր քարերի կարգին, իչպիսիք են «Կուլինան-1»-ն ու «Կոհինուրը», որոնք զարդարում են Բրիտանական կայսրության գավազանն ու թագը: Անգլիայի արքայադուստր Մարգարեթը մի անգամ ասել է կինոաստղին, որ նման մեծ ադամանդ կրելը «շատ վուլգար է»՝ խնդրելով սակայն փորձել այն: Թեյլորը պնդում էր, որ սիրում է քարը «այն էմոցիաների հետ, որոնք նա առաջացնում է»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |