ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 4 ՄԼՆ ԵՎՐՈ 3 դեկտեմբերի 2003 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է տրամադրել մնացած 4 մլն եվրոն` պարենային ապահովման ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է 9,5 մլն եվրո: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, միջոցները կուղղվեն գյուղատնտեսության, անշարժ գույքի կադաստրի, վիճակագրության եւ սոցիալական ապահովման ոլորտներում ծարգրերի ֆինանսավորմանը: Առաջին 5 մլն դոլարը ծրագրի շրջանակներում Հայաստանին են տրմադրվել 2003 թվականի հունիս-օգոստոսին: Ներկայումս սպասվում է 9,5 մլն դոլար կազմող երկրորդ դրամաշնորհի տրամադրման մասին Եվրահանձնաժողովի հետ նոր համաձայնագրի ստորագրում 2004 թվականին: 1996 թվականից Եվրահանձնաժողովը Հայաստանին է տրամադրել 67 մլն եվրո գումարի դրամաշնորհներ պարենային ապահովման ծրագրի շրջանակներում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |