Apple-ի հիմնադիր փաստաթղթերը աճուրդում վաճառվել են 1,6 մլն դոլարով![]() 14 դեկտեմբերի 2011 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Երեկ Նյու Յորքում կայացած Sotheby's-ի գրքերի և ձեռագիր մատյանների աճուրդի ժամանակ Apple -ի 1976թ-ի հիմնադիր փաստաթղթերը, որոնք միասին ստորագրել են ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսը, Սթիվ Վոզնյակը և Ռոնալդ Ուեյնը, վաճառվել են 1,6 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Apple Insider-ը։ Գումարը տասն անգամ գերազանցել է փորձագետների կանխատեսած՝ 150 000 դոլարը։ Աճուրդը սկսվել է 70 000 դոլարի առաջարկից: Փաստաթղթերի տերն է դարձել Մայամիում գտնվող Cisneros ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդո Սիսներոսը։ Նշենք, որ ընկերության համահիմնադիրներից ոչ մեկն այսօր ընկերությունում չէ։ Սթիվ Վոզնյակը 1987-ին է ավարտել իր աշխատանքը ընկերությունում, Սթիվ Ջոբսը՝ 2011-ի օգոստոսին, ապա կքնել է իր մահկանացուն։ Իսկ Ուեյնը՝ դեռևս ընկերության հիմնադրման առաջին օրերին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |