Վլադիմիր Դորոխին. Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի նպաստի ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը

Վլադիմիր Դորոխին. Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի նպաստի ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը

PanARMENIAN.Net - Որպես միջնորդ Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: «Միջնորդների առաջարկներում շատ բան կա, ինչի մասին դեռևս կարելի է մտածել և խոսել: Այդ մասին օրերս ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ նախարարական ժողովում: Սակայն այլ տեսակետից, իհարկե, կյանքը նույն տեղում չի դոփում, և խոսել այն մասին, որ արդեն ոչ մի բան հնարավոր չէ անել, իհարկե, թույլատրելի չէ»,-ընդգծել է նա, հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ դժգոհությունները ՌԴ համար ազդակ է շարունակել և ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը, հաղորդում է ԱզերԹԱջը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---