Բժեզինսկի. Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը կարող է աղետալի հետևանքներով պատերազմի հանգեցնել![]() 14 դեկտեմբերի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը կարող է աղետալի հետևանքներով պատերազմի հանգեցնել, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին Ատլանտյան խորհրդի նիստում: «Եթե մենք, այսպես թե այնպես, պատերազմ սկսենք Իրանի հետ, նրա հետևանքները մեր և ողջ աշխարհի համար աղետալի կլինեն»,-ասել է Բժեզինսկին: «Մենք կարծում ենք, որ պարտադրման մարտավարության շնորհիվ կկարողանանք խուսափել պատերազմից: Սակայն, որքան շատ ենք մենք հակվում դեպի պարտադրումը, այնքան մեծանում է պատերազմի հավանականությունը, եթե պարտադրանքը չաշխատի: Դա դրամատիկորեն կրճատում է գործողության մեր տարբերակները»,-հայտարարել է Բժեզինսկին՝ խոսելով ԱՄՆ-ի ու Իրանի դիմակայության համար, հայտնում է «Ինտերֆաքսը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |