Մեթյու Բրայզայի համար անընդունելի են ինչպես Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումը, այնպես էլ ստատուս-քվոն![]() PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարահով անհնար է, միևնույն ժամանակ անընդունելի է նաև ներկայիս ստատուս-քվոն: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Ինչպես հայտնել է ԱՊԱ-ի հարավային բյուրոն, նա իր վերաբերմունքն է հայտնել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպման վերաբերյալ: «Նախագահների վրա է դրվում բարդ որոշումների կայացումն ու իրենց հասարակությունների համախմբումը արդարացի ու խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածության հասնելու համար: Ես հավատում եմ, որ երկու երկրների նախագահները կկարողանան համաձայնության գալ բանակցային սեղանին դրված համաձայնագրի էության վերաբերյալ, քանի որ մենք չենք կարող մի կողմ դնել հիմնարար հարցերը»,-ասել է Մեթյու Բրայզան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |